ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
22.08.2008 | 00:00

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ԳՐԻՇԱ ՍԱՐԿԻՍՈՎԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԻ 1-ԻՑ ՀԵՏՈ
(ՀԱՄԱՐՅԱ «ՆԱՆԱՐ» ԳԻՆՈՒ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՀՈԼՈՎԱԿ)

Ում ասես, որ 2 հոգով, 2 ժամում, 10 մարդու… չեն հավատա:
***
ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՌԱՎ
Ըստ ռուսական աղբյուրների՝ ռուսական բանակի ռազմական գործողություններից հետո Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը վերածվել է Բաքու-Թբիլիսի-Ջհանդամի:
***
ԲՐՈՆԶԵ ԴԱՐ
Ըստ Միջազգային օլիմպիական կոմիտեի՝ Պեկինի օլիմպիադայում Հայաստանի հավաքականը որպես երրորդ ուժ է հանդես գալիս:
***
ՄԵԴՎԵԴԵՎԸ՝ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒՆ
(ՎՐԱՑԱԿԱՆ «PLAY CITY»)

Հիմա սալյուտը նե՞րսը, թե՞ դուրսը:
***
ԽՆԱՄԱԽՈՍ՝ ՌՈԲԵՐՏԻ ՇՈՒՐՋ
ԶԱԳՍ-ից հայտնում են, որ ընդդիմության և իշխանության երկխոսությունը վերածվել է խոսք ուզելու:
***
ԿՈՎԿԱՍՅԱՆ ՎԱԳՐԵՐԸ
Ըստ միջազգային դիտորդների՝ հիմա ոչ միայն Գորիսն ա ֆորպոստ, այլ նաև Գորին:
***
ԴԵԳՐԱԴԱՑԻԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Հայ բնապահպանների դիտարկմամբ՝ ՀՀ իշխանություններն ուզում են Սևանի մակարդակն իջեցնել իրենց մակարդակին:

Դիտվել է՝ 12079

Մեկնաբանություններ